ԵԽ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաշտվի հարևանների հետ
Երևանում անցկացվող «ԸնդդեմՑեղասպանությանհանցագործության» գոլբալ ֆորումի ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ԹորբյորնՅագլանդը հայտարարել է, որ 1915թ. Թուրքիայի կողմից իրականցված Հայոց ցեղասպանությունը ոչ թե միայն հայերի, այլ բոլորի կորուստն է:
–Անմիտևհիմարքայլէպատերազմիհետևաքնովմարդկանցփախստականդարձնելը։ 100 տարիառաջհայերըզրկվեցինիրենցներուժնիրացնելուհնարավորությունից, մատնվեցինաղքատությանևսովի։ Բայց դա ամբողջաշխարհիկուրուստնէ,–ասել է նա։–ԱյսօրՍիրիայում հազարավոր մարդիկենմահացել, դարձելփախստական: Նման բան չպետքէհնարավորլիներ 21-րդդարում, բայցտեսնում ենք, որ լինում է մերաչքիառաջ։ Անհավատալիէ:Հայաստանը բոլորիսօգնումէառերեսվելպատմությանհետևնման հարցերինպատասխանտալ։ Հայժողովուրդնուզումէնույնը, ինչ ողջ աշխարհիմարդիկ։
Իր ելույթի ավարտին նա հույս է հայտնել, որ Հայաստանը կհաշտվի իր հարևան պետությունների հետ, և կվերադառնա 2009թ. արձանագրություններին:
–Ամենաուժեղհասարակություններըքաղաքականապեսևտնտեսապեսբացհասարակություններնեն, և ԵԽ-նպատրաստէսատարելձեզ այդ հարցում։Հուսով եմ՝ 100 տարվահակամարտությունըչիջնջի100–ավորտարիներիխաղաղգոյակցությունը։ Երկուկողմերին էլ կոչեմանումայդհնարավորությունըբացչթողնել։ ԻմհայրենակիցՖրիտյոֆՆանսեննասումէր՝պատերազմըկդադարիայնժամանակ, երբմարդիկկդադարենկռվելուց։ Պետքէգնանքդեպիմիջազգայնացում և գլոբալացում-նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
ԵԽ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաշտվի հարևանների հետ
Երևանում անցկացվող «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գոլբալ ֆորումի ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ 1915թ. Թուրքիայի կողմից իրականցված Հայոց ցեղասպանությունը ոչ թե միայն հայերի, այլ բոլորի կորուստն է:
–Անմիտ և հիմար քայլ է պատերազմի հետևաքնով մարդկանց փախստական դարձնելը։ 100 տարի առաջ հայերը զրկվեցին իրենց ներուժն իրացնելու հնարավորությունից, մատնվեցին աղքատության և սովի։ Բայց դա ամբողջ աշխարհի կուրուստն է,–ասել է նա։–Այսօր Սիրիայում հազարավոր մարդիկ են մահացել, դարձել փախստական: Նման բան չպետք է հնարավոր լիներ 21-րդ դարում, բայց տեսնում ենք, որ լինում է մեր աչքի առաջ։ Անհավատալի է: Հայաստանը բոլորիս օգնում է առերեսվել պատմության հետ և նման հարցերին պատասխան տալ։ Հայ ժողովուրդն ուզում է նույնը, ինչ ողջ աշխարհի մարդիկ։
Իր ելույթի ավարտին նա հույս է հայտնել, որ Հայաստանը կհաշտվի իր հարևան պետությունների հետ, և կվերադառնա 2009թ. արձանագրություններին:
–Ամենաուժեղ հասարակությունները քաղաքականապես և տնտեսապես բաց հասարակություններն են, և ԵԽ-ն պատրաստ է սատարել ձեզ այդ հարցում։ Հուսով եմ՝ 100 տարվա հակամարտությունը չի ջնջի 100–ավոր տարիների խաղաղ գոյակցությունը։ Երկու կողմերին էլ կոչ եմ անում այդ հնարավորությունը բաց չթողնել։ Իմ հայրենակից Ֆրիտյոֆ Նանսենն ասում էր՝ պատերազմը կդադարի այն ժամանակ, երբ մարդիկ կդադարեն կռվելուց։ Պետք է գնանք դեպի միջազգայնացում և գլոբալացում-նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
7or.am