Տնտեսական

22.04.2015 11:06


Կառավարությունը հաստատեց 150 մլն ԱՄՆ դոլարի վարկը

Կառավարությունը հաստատեց 150 մլն ԱՄՆ դոլարի վարկը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015թ. ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթնախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը։

Դրանով նախատեսվում է ՀՀ–ին տրամադրել 150 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ. երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը իրականացնելու նպատակով:

Վարկի օգտագործման ժամկետ է սահմանվել ոչ ավելի, քան 20 տարին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը