Աշխարհ

22.04.2015 10:18


Օբաման իր ուղերձում չի գործածելու «ցեղասպանություն» եզրույթը

Օբաման իր ուղերձում չի գործածելու  «ցեղասպանություն» եզրույթը

Վաշինգտոնում ամերիկահայ համայնքի առաջնորդների հետ հանդպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոն և ազգային անվտանգության քարտուղարի տեղակալ Բեն Ռոդզը հայտնել են, որ Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չի գործածելու «ցեղասպանություն» եզրույթը։

Իսկ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Օբաման հաստատել է ապրիլի 24-ին Հայաստանում «1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին» մասնակից նախագահական պատվիրակության կազմը, որում ընդգրկված են.

ԱՄՆ գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար,

նախագահական պատվիրակության անդամներ,

Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն,

Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14),

Ֆրանկ Փալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6),

Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆոռնիա, ընտրատարածք 18),

Դեյվ Թրոթ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ(Միչիգան, ընտրատարածք 11)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը