Աշխարհ

22.04.2015 10:17


«YouTube»–ն այլևս չի միանում հին այֆոններում

«YouTube»–ն այլևս չի միանում հին այֆոններում

«YouTube» տեսահոսթինգը հայտարարել է 2012–ին և ավելի վաղ թողարկված սարքերում իր հավելվածի աշխատանքի դադարեցման մասին։ Ըստ այդմ՝ «Data API» ծրագիրը չի գործարկվի 1–ին և 2–րդ սերնդի «Apple TV» հեռուստատեսային կցորդներում, «Google TV»–ի հնացած սարքերում, «iOS 6» տեսակի «i» արտադրանքում, ինչպես նաև «Sony»–ի և «Panasonic»–ի արտադրած որոշ հեռուստացույցներում և «Blu-ray» նվագարկիչներում։

Ներկայումս տեսահավելվածն աշխատում է 2013–2015թթ. «խելացի» հեռուստացույցներում և խաղային կցորդներում։ Ծրագիրն աշխատացնող սարքավորումների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

«YouTube»–ն «iPhone», «iPad» կամ «iPod touch» սարքերում գործարկելու համար հարկավոր է «i-գաջեթ»–ում տեղադրել «iOS» համակարգ՝ ոչ ցածր 7–րդ մեկնակերպից (վերսիա): Հակառակ դեպքում կարելի է օգտվել «m.youtube.com»–ի բջջային տարբերակից, որը հասանելի է բրաուզերով։

Հնացած սմարթ հեռուստացույցներում պաշտոնական ծրագիրն արդեն անհասանելի է։ Այդուհանդերձ, եթե դրանցում կա «Flash» «HTML5»–ի բրաուզեր, դուք կարող եք շարունակել դիտել «YouTube»–ի տեսահոլովակները։ Միայն թե պետք է մտնել «www.youtube.com» կայք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը