Աշխարհ

22.04.2015 09:45


«Գազպրոմը» Հունաստանին 2 մլրդ եվրո կվճարի «Թուրքական հոսքի» համար

«Գազպրոմը» Հունաստանին 2 մլրդ եվրո կվճարի «Թուրքական հոսքի» համար

Ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի հունական մասի կառուցման ֆինանսավորումը կազմում է 2 մլրդ եվրո։

«Россия 24» հեռուստաընկերության եթերում Միլլերն ամփոփել է հունական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները «Թուրքական հոսքի»՝ Հունաստանի տարածքում կառուցվող հատվածի վերաբերյալ։

Միլլերի խոսքերով՝ Հունաստանը հետաքրքրված է նախագծով և աջակցում է դրան։ Նախագիծն իրականություն կդառնա եվրոպական օրենսդրության համաձայն։

«Գապրոմի» ղեկավարը նաև նշել է, որ ռուս–եվրոպական կոնսորցիումն ի վիճակի է ինքնուրույն 2 մլրդ եվրո վճարել դրա համար։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը երաշխավորել է, որ Հունաստանի տարածքով տարեկան 47 մլրդ խմ գազ կանցնի։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր «Թուրքական հոսքի» համար ՌԴ–ի կողմից Հունաստանին 5 մլրդ եվրո կանխավճար հատկացնելու մասին տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը