Կրեմլն ԱՄՆ–ի հետ երկխոսությունը կվերսկսի Վաշինգտոնի նախաձեռնությամբ
Ռուսաստանն ու ԱՄՆ–ը կվերականգնեն երկխոսությունը ամերիկյան գործընկերների համապատասխան նախաձեռնությունից հետո։ Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ ՌԴ–ն երբեք էլ երկու երկրների փոխգործակցության դադարեցման նախաձեռնողը չի եղել։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան ցավում է Վաշինգտոնի որդեգրած պատժամիջոցային քաղաքականության համար։
Հիշեցնենք՝ ՌԴ դեմ առաջին պատժամիջոցները՝ Ուկրաինայի հարավ–արևելքում տիրող հակամարտությամբ պայամանավորված, մտցվեցին 2014թ. մարտի 4–ից, երբ սառեցվեց ՌԴ հետ ներդրումային և ռազմական համագործակցությունը։

7or.am