Լրահոս

22.04.2015 08:12


Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Ապրիլի 21-ին՝ ժամը 22.39-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի նշված հատվածը մաքրել են քարերից:

Այս խորագրի վերջին նյութերը