Աշխարհ

21.04.2015 15:45


Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

Ավստրիայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որով բոլոր 6 խմբակցությունները 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որակել են Ցեղասպանություն։ «Die Presse»-ի փոխանցմամբ՝ ընդունված այդ հռչակագրում ասվում է, որ Ավստրիան պարտավոր է ճանաչել 1915թ. ահասարսուռ իրադարձությունները՝ որպես ցեղասպանություն:

Նշվում է, սակայն, որ Երևանում ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Ավստրիան մասնակցելու է դեսպանի մակարդակով, քանի որ չնայած հրավերը եղել է, բայց Ավստրիայի նախագահը չի ժամանի Հայաստան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը