Ամենաբարձրահասակ բրազիլացին ամուսնացել է 150 սմ հասակ ունեցող կնոջ հետ (լուսանկար, տեսանյութ)
Աշխարհի ամենաբարձրահասակ բրազիլացի Ջոլիսոն Ֆերնանդես դե Սիլվան, ում հասակը 234 սմ է, ամուսնացել է 150 սմ հասակ ունեցող Էվեմ Մեդեյրոսի հետ: «Metro»-ի փոխանցմամբ` 28-ամյա Ջոլիսոնի և 21-ամյա Էվեմի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Բրազիլիայի Պարայիբա նահանգում:
Ջոլիսոնը, ով աշխարհի ամենաբարձր մարդկանց ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը, պատմել է, որ մանկության տարիներին ստիպված է եղել թողնել դպրոցը, քանի որ բարձր հասակի պատճառով հասակակիցներն անընդհատ ծաղրել են իրեն: Դպրոցը լքելուց հետո նա աշխատել է ընդհանրապես դուրս չգալ տնից: 21 տարեկանում նրան վիրահատել են՝ հեռացնելով մակուղեղի (հիպոֆիզի) ուռուցքը, որից հետո տղայի աճը դադարել է:
Բրազիլացու խոսքերով՝ այն բանից հետո, երբ նա հայտարարել է իր ու Էվեմի հարաբերությունների մասին, շատերը սկսել են հետաքրքրվել նրա սեռական կյանքով։
«Ոմանք նայում են իմ ոտքերի չափսին ու սխալ պատկերացում կազմում առնանդամիս չափսի մասին», - պատմել է Ջոլիսոնը:
Նշվում է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ 7 տարի առաջի բրազիլացին դադարել է աճել, նա ստիպված է ամեն ամիս հատուկ ներարկումներ ստանալ և ամեն օր դեղեր ընդունել առողջությունը պահպանելու համար:

7or.am