Աշխարհ

21.04.2015 15:03


Չավուշօղլու. «Թուրքիան չի հրաժարվի ՀՀ–ի հետ հարաբերությունների վերականգնումից»

Չավուշօղլու. «Թուրքիան չի հրաժարվի ՀՀ–ի հետ հարաբերությունների վերականգնումից»

Անկարան մտադիր չէ հրաժարվել Երևանի հետ հարաբերությունները վերականգնելու կուրսից։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց հրաժարվելու ճոխությունը ո՛չ այս տարի, ո՛չ հետագայում»,– ասել է Չավուշօղլուն Վաշինգտոնի Քարնեգի կենտրոնում իր ելույթի ժամանակ։

Նախարարն ափսոսանք է հայտնել, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի ցավակցական խոսքերը՝ ի հիշատակ «1915–ին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի», Հայաստանի իշխանությունների կողմից անարձագանք են մնացել։

«Մենք աշխատում ենք երկու հնագույն ժողովուրդների այդ տարանջատումը հաղթահարելու ուղղությամբ, որոնք դարերով գոյատևել են կողք կողքի՝ խաղաղ ու համերաշխ։ Կշարունակենք այդ կուրսը ինչպես պատմական փաստերի ուսումնասիրության, այնպես էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակներում»,–նշել է Չավուշօղլուն։

«Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, երկրների միջև սահմանը փակ է 1993թ.–ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են Անկարայի աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի որդեգրած գծին, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքով 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»,–գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը