Քաղաքական

21.04.2015 13:20


Վրաստանի նախագահն ապրիլի 24–ին Հայաստան չի գա՝ Լուկաշենկոյին ընդունելու պատճառով

Վրաստանի նախագահն ապրիլի 24–ին Հայաստան չի գա՝ Լուկաշենկոյին ընդունելու պատճառով

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Երևանում չի մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: «Apsny.ge»-ն գրում է, որ պատճառն այդ օրերին պաշտոնական այցով Վրաստան ժամանող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ընդունելն է։

Ապրիլի 23-24–ին Վրաստանից Հայաստան կժամանի Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։

Իսկ Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառմանը կմասնակցեն Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և անվտանգության ու պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրաքլի Սեսիաշվիլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը