Երկնաքարերի ուսումնասիրությամբ որոշվել է Լուսնի ձևավորման շրջանը (լուսանկարներ, տեսանյութ)
Մասնագետների մեծ մասը կարծում է, որ Լուսինն առաջացել է մոտ 4,5 մլրդ տարի առաջ՝ նախամոլորակների ահռելի բախման արդյունքում, որոնք եղել են Մարսի և երիտասարդ Երկրի չափ։
Դա Արևային համակարգի ներսում տեղի ունեցած վերջին ամենախոշոր բախումն է եղել։ Այնուամենայնիվ, վեճերը՝ երբ է տեղի ունեցել այդ բախումը, դեռ շարունակվում են, ինչպես նաև քննարկումները լուսնային կարծր հողի առաջին նմուշների տարիքի մասին, որոնք բերել էին «Ապոլլոն» առաքելության տիեզերագնացները։
Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտի գիտնականների խումբը՝ Բիլլ Բոթքեի գլխավորությամբ, որոշել է գտնել այդ հարցերի պատասխանները երկնաքարերի ուսումնասիրությամբ, որոնք Երկիր են ընկնում Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդների երկար գոտուց։
Եվ այսպես, շնորհիվ երկնային գտածոների՝ գիտնականները պարզել են, որ խոշոր բախման հետևանքով ձևավորվել է ոչ միայն մեր մոլորակի արբանյակը, այլև 1 կմ–ի հասնող հոծ բեկորներ, որոնք դուրս են ընկել Երկիր–Լուսին համակարգի սահմաններից և թռել հասել աստերոիդների գոտի։ Հաշվվել է նաև բախումների արագությունը՝ 10կմ/վրկ։
Բախման հետևանքով պոկված բեկորները կարող էին վերադառնալ և «ռմբակոծել» Երկիրն ու նրա արբանյակը մի քանի տասնյակ հազարից մինչև 400 մլն տարվա ընթացում։ Դրա հետևանքով էլ կարող էր սկսվել Լուսնի՝ ժամանակակից տեսքը ստանալու ընթացքը։
Ուսումնասիրվել է 34 նման երկնաքար, այդ թվում՝ 2013–ին Չելյաբինսկի շրջանում ընկած մետերոիտի բեկորներից։ Դրանցից շատերը վաղ բախումների ակնհայտ նշաններ են ունեցել։
Մետեորիտները թվագրվել են 4,470 մլրդ տարով, որն էլ համապատասխանում է «վիթխարի բախմանը»։

7or.am