Լրահոս

21.04.2015 12:55


Այսօր կորոշվեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները

Այսօր կորոշվեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի առաջին պատասխան խաղերը։ Մյունխենի «Բավարիա»–ն սեփական դաշտում կընդունի «Պորտու»–ին, իսկ ՊՍԺ–ն արտագնա հանդիպմանը կմրցի «Բարսելոնա»–ի հետ։

Առաջին խաղում պորտուգալական թիմն անակնկալ մատուցեց՝ վստահ հաղթանակ տոնելով գերմանացիների նկատմամբ՝ 3:1։ Այժմ Գվարդիոլայի սաներին անհրաժեշտ է հաղթանակ գրանցել երկու գնդակի առավելությամբ, և ցանկալի է՝ առանց սեփական դարպաս գնդակ բաց թողնելու։

Մյունխենի խնդիրը բարդացնում է այն, որ մինչ այժմ չեն վերականգնվել թիմի առաջատարները՝ Ռոբենը, Ռիբերին, Մարտինեսը, Ալաբան և Շվայնշտայգերը։

Օրվա մյուս հանդիպմանը «Բարսելոնա»–ն կփորձի ամրապնդել Ֆրանսիայի մայրաքաղաքում ձեռք բերած իր հաջողությունը. այն ժամանակ Լորան Բլանի սաները չկարողացան դիմակայել կատալոնացիների ճնշմանը (1:3)։ Փարիզեցիներին հատկապես տխրեցրեց Լուիս Սուարեսը՝ երկու անգամ գրավելով Սալվատոր Սիրիգուի դարպասը։

Հանդիպումների մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը