Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները ստեղծել են «Վե՛րջ ժխտողականությանը» խորագրով նախաձեռնություն՝ պահանջելով Թուրքիայի իշխանություններից ընդունել 1915թ.Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը,ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել: Այս մասին տեղեկացնում է «Asbarez»-ը:
«100 տարի առաջ անհերքելի, մեծ ոճիր է տեղի ունեցել այս հողերի վրա: Ոճիր, որն անշրջելի, անուղղելի և աններելի կմնա: 1915թ. ցեղասպանության ժամանակ հայերը և Փոքր Ասիայի քրիստոնյա այլ ժողովուրդները, այդ թվում՝ ասորիները և հույները, բնաջնջման կանխամտածված քաղաքականության թիրախ դարձան: Ոչնչացվեցին նաև նրանց տնտեսությունը, արվեստը, արհեստը, պատմական և մշակութային ժառանգությունը: Մեր նախաձեռնությունը ստեղծված է ի հիշատակ ապրիլի 24-ին տեղի ունեցած Ցեղասպանության»,- ասված է իրավապաշտպան կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ:
Նախաձեռնությանը միացել են «Անատոլիական մշակույթներ և հետազոտություններ» կազմակերպությունը, իրավապաշտպան «Ցեղասպանության և խտրականության դեմ» հանձնախումբը, «Նոր Զարթոնքը», Պատմությանն առերեսվելու հարթակը, ասորական «Թուրաբդին» հարթակը, տնտեսական, քաղաքական և հասարակական հետազոտությունների «Զեն» հիմնադրամը, Հայերի եվրոպական խորհուրդը:
Նախաձեռնության ներկայացուցիչները հայտնել են, որ «Վե՛րջ ժխտողականությանը» նախաձեռնությունն ապրիլի 24-ին Ստամբուլում և Դիարբեքիրում ոգեկոչում կիրականցնի, որով Թուրքիայի իշխանություններից կպահանջեն 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության ճանաչումը, ներողությունը, փոխհատուցումը և իրավունքների վերականգնումը:
«Քանի դեռ Թուրքիայի իշխանությունները և պետական գաղափարախոսությանը հետևող մեծամասնությունը չի ընդունել հանցագործությունը և փոխհատուցում չի տվել, մենք շարունակելու ենք արդարություն պահանջել»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները ստեղծել են «Վե՛րջ ժխտողականությանը» խորագրով նախաձեռնություն՝ պահանջելով Թուրքիայի իշխանություններից ընդունել 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել: Այս մասին տեղեկացնում է «Asbarez»-ը:

7or.am