Ապրիլի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում մասնակցեց Եվրոպական միության եւ Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը:
Ելույթ ունենալով հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Ինչպես նախատեսված էր վիլնյուսյան գագաժողովում ընդունված Հայաստան – ԵՄ համատեղ հռչակագրում, մենք աշխատել ենք մեր հարաբերությունների նոր իրավական հիմքի ստեղծման ուղղությամբ։ Մարտի 16-ին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հիմքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը և մենք կսկսենք բանակցությունները»։
Խոսելով Հայաստան – Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին ամսվա ընթացքում այն բավականին հագեցած էր. «Մարտի կեսին հանձնակատար Հանը այցելեց Երևան և հանդիպումներ ունեցավ Նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Երկուստեք վերահասատեցինք համապարփակ գործընկերություն ունենալու մեր ցանկությունը։ Այդ նույն օրերին Երևանում ընթանում էր Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի չորրորդ 4-րդ լիագումար նիստը, որին հաջորդեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ հանդիպումը»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ շարժունակության գործընկերությունը գործում է 2011թ.-ից, և դրա շրջանակներում մի շարք ծրագրեր են իրականացվում։ 2014թ. հունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի կունենան Հայաստան - ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հերթական հանդիպումները, և մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում կկարողանանք մեկնարկել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։
Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանն Էդվարդ Նալբանդանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Այս տարի նշվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք երախտապարտ ենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց»։
«Սա եվրոպական քաղաքական դաշտի բոլոր քաղաքական խմբերի կողմից ներկայացված և ընդունված շրջադարձային բանաձև է։ Հարգանքի տուրք մատուցելով 1,5 մլն անմեղ հայ զոհերի հիշատակին՝ ԵՄ ամենաներկայացուցչական մարմինը կոչ արեց Հանձնաժողովին և Խորհրդին՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգով միանալու ոգեկոչմանը։
Այն կարևոր ուղերձ է պարունակում Թուրքիային՝ առերեսվելու իր անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այսպիսով, ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար», - ընդգծեց նախարար Նալբանդյանը։
Ելույթում ԱԳՆ ղեկավարն անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. «Հայաստանը համոզված է, որ Եվրոպական տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի կայունության, խաղաղության և զարգացման համար։ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը և նրա անունից Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարբեր առիթներով իրենց միանշանակ աջակցությունն են արտահայտել Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը՝ ընդգծելով. «Հայաստանը գտնում է, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերը՝ առավել հեռանկարային տեսլականի միջոցով, որը կարող է կառուցվել հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիության վրա՝ դրանով իսկ թույլ չտալով նոր բաժանարար գծերի ստեղծումը»։
Է. Նալբանդյան. «Սա շրջադարձային բանաձև է»

ՀՀ ԱԳՆ