Աշխարհ

21.04.2015 10:10


«Իսլամական պետությունը» և «Թալիբանը» կարող են պատերազմ սկսել իրար դեմ

«Իսլամական պետությունը» և «Թալիբանը» կարող են պատերազմ սկսել իրար դեմ

«Իսլամական պետություն» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումները կարող են պատերազմ սկսել իրար դեմ։ Այս մասին գրում է «Khaama Press»–ը՝ Աֆղանստանի Հիլմենդ հարավային նահանգի ոստիկանապետ Նաբի Ժան Մուլլահիլին հղումով։

Վերջինի խոսքերով՝ փաստաթղթեր են գտնվել, որոնցում ահաբեկչական խմբավորումները ջիհադ են հայտարարել իրար։ Նշվում է նաև, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ–Բաղդադին «Թալիբանի» ղեկավարներից Մոհամմադ Օմարին անվանել է «տխմար և անիրազեկ զորապետ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբանի» ներկայացուցիչները թռուցիկներ են բաժանել Աֆղանստանի բնակիչների շրջանում, որոնցում արգելել են որևէ շփում ունենալ «Իսլամական պետության» հետ։

Հիշեցնենք՝ «Իսլամական պետությունը» և «Թալիբանն» ահաբեկչական ծայրահեղական խմբավորումներ հայտարարած աշխարհի մի շարք երկրներ պաշտոնապես արգելել են նրանց գործունեությունն իրենց տարածքներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը