Թուրքիայում բրիտանական ընտանիք է ձերբակալվել Սիրիա անցնելու փորձի համար
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է բրիտանացի ամուսիններին ու նրանց 4 երեխաներին Սիրիայի հետ սահմանը հատելու փորձի կասկածանքով։ Ընտանիքը փորձում էր «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործել։
«Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ Ասիֆ Մալիքը, նրա կինը՝ Սառան, և նրանց 1–7 տարեկան երեխաները ձերբակալվել են Անկարայի հյուրանոցներից մեկում։ Բրիտանական ոստիկանությունն արդեն հաստատել է այդ տեղեկատվությունը։
Ավելի վաղ էր հայտնի էր դարձել, որ ամերիկյան Միննեսոթա և Կալիֆոռնիա նահանգներից մի քանի երիտասարդ է ձերբակալվել, որոնք փորձում էին Սիրիա գնալ ԻՊ զինյալներին միանալու նպատակով։
Հիշեցնենք՝ «Իսլամական պետությունն» ահաբեկչական ծայրահեղական խմբավորում հայտարարած աշխարհի մի շարք երկրներ պաշտոնապես արգելել են նրա գործունեությունն իրենց տարածքներում։

7or.am