Լրահոս

20.04.2015 23:09


Բացահայտվել են յուրացումներ՝ «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում

Բացահայտվել են յուրացումներ՝ «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի` թվով 165 հայակազունների համար սնունդ և պարենային մթերք ձեռք բերելու նպատակով ՀՀ պետական բյուջեից նախատեսվել եւ փոխանցվել է գումար 365 օրվա համար։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նախատեսված գումարից կատարվել է 22.643.000 ՀՀ դրամի յուրացում, պարզվել դրա եղանակը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձին՝ Է.Միքայելյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գլխավոր հաշվապահ Շ.Պապիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Նշված մեղադրանքի մասով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան, իսկ անջատված վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը