Լրահոս

20.04.2015 17:19


Դանիել Դեքեր. «Ծնունդով հայ չեմ, սակայն ընտրությամբ հայ եմ»

Դանիել Դեքեր. «Ծնունդով հայ չեմ, սակայն ընտրությամբ հայ եմ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը և ամերիկացի երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերը հայտարարել են, որ հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Սև ապրիլ» նախագծով, որում ընդգրկված է հայերենով և անգլերենով 2 երգ՝ «Կանք ու կլինենք» և «Remember»:

Արա Գևորգյանը նշել է, որ հայերեն «Կանք ու կլինենք» երգի բառերի հեղինակը Լևոն Բլբուլյանն է, իսկ «Remember»–ինը՝ Դանիել Դեքերը: Հայ կոմպոզիտորը նաև հայտնել է, որ երգը ձայնագրվել է Հայաստանի պետական երգչախմբի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, և որ մինչև ապրիլի 24-ը թե՛ ձայնագրությունը և թե՛ տեսահոլովակը պատրաստ կլինեն:

Արա Գևորգյանը նաև հավելել է, որ ամերիկացի երաժիշտը շուտով ՀՀ քաղաքացիություն կստանա։

Գևորգյանը կարևորել է այն հանգամանքը, որ կա Դանիել Դեքերի նման մարդ, ով, հայերի հետ չունենալով որևէ արյունակցական կապ, ամբողջ աշխարհին իր ձայնն է հասցնում Հայոց ցեղասպամության հետ կապված:

Դանիել Դեքերը, ում հայրն անգլիացի է, մայրը՝ իսպանացի, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն հայ է զգում:

«Ես ծնունդով հայ չեմ, սակայն ընտրությամբ հայ եմ: Լինելով քրիստոնյա՝ ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ: Հայերի ցեղասպանությունը եղել է այն պատճառով, որ նրանք քրիստոնյա են։ Իմ կարծիքով՝ սպանվել են իմ քույրերն ու եղբայրները, և ես կիսում եմ այդ ցավը»,- ընգծել է երաժիշտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը