Քաղաքական

20.04.2015 16:04


Հացադուլ հայտարարած ազատամարտիկն այն կշարունակի տանը (տեսանյութ)

Հացադուլ հայտարարած ազատամարտիկն այն կշարունակի տանը (տեսանյութ)

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօր հացադուլ է սկսել՝ պահանջելով ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»–ի կալանավորված անդամներին։

Սակայն բողոքի իր այդ գործողությունը նա ոչ թե իրականացնելու է Ազատության հրապարակում, ինչպես խոստացել էր, այլ ՄԻՊ գրասենյակի մոտ։ Այսօր երեկոյան էլ Ավետիսյանը գնալու է տուն, որտեղ, իր խոսքերով, շարունակելու է հացադուլը մինչև ապրիլի 25-ը։

Դրանից հետո ազատամարտիկը մտադիր է վերադառնալ ՄԻՊ գրասենյակի մոտ և այնտեղ մնալ այնքան, մինչև իր պահանջը կատարվի։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»–ի հանրահավաքի ժամանակ Խ. Ավետիսյանը հայտարարել էր. «Եթե կան անկեղծ, ազնիվ և զոհաբերվելու պատրաստ տղաներ, երկուշաբթի՝ ժամը 14:00–ից, Ազատության հրապարակում հացադուլ և նստացույց ենք անելու 50 ազատամարտիկով»։

Այսօր նա նշել է, որ հացադուլը միայնակ է իրականացնելու, իսկ իր մարտական ընկերները կարող են միանալ իրեն ապրիլի 25–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը