Լրահոս

20.04.2015 14:32


Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր

Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր
Ուշադրությո՛ւն
Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

Հանրապետության տարածքում
Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրև, 23-ին և 24-ին լեռնային շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կնվազի 5-7, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում

Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:

Երևանի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.20C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.70C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.10C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը