ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Լևոն Դ.-ին պատկանող «Վեպր», «ՏՕԶ», «Սայգա-ՄԿ» և «Մակարով» հրազենների առկայությունն ու պահման պայմանները ստուգելիս, տանը գտնվող երկաթյա պահարանում, հայտնաբերել են նաև 5.45 մմ տ/չ՝ 132, 7.62 մմ տ/չ՝ 14, «Պարաբելում» տիպի ատրճանակի՝ 8, «Կոլտ-Սմիտ-Վենսոն» տիպի ատրճանակի՝ 8 և «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տ/չ 3 փամփուշտ: Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Ապօրինի պահվող փամփուշտներ են հայտնաբերվել
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 11.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Լևոն Դ.-ին պատկանող «Վեպր», «ՏՕԶ», «Սայգա-ՄԿ» և «Մակարով» հրազենների առկայությունն ու պահման պայմանները ստուգելիս, տանը գտնվող երկաթյա պահարանում, հայտնաբերել են նաև 5.45 մմ տ/չ՝ 132, 7.62 մմ տ/չ՝ 14, «Պարաբելում» տիպի ատրճանակի՝ 8, «Կոլտ-Սմիտ-Վենսոն» տիպի ատրճանակի՝ 8 և «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տ/չ 3 փամփուշտ:
Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: