Լրահոս

20.04.2015 16:41


Արկի նմանվող առարկա է գտել և տեղափոխել տան բակ

Արկի նմանվող առարկա է գտել և տեղափոխել տան բակ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1971 թ. ծնված Գարեգին Մ.-ն իրենց գյուղի վարչական տարածքից գտել է արկի նմանվող առարկա և տեղափոխել իր տան բակ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է արկի նմանվող առարկա՝ ժանգոտված վիճակում:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը