Աշխարհ

20.04.2015 20:22


Կոշիկ, որն աճում է (լուսանկարներ, տեսանյութ)

Կոշիկ, որն աճում է (լուսանկարներ, տեսանյութ)

Մինչ ԱՄՆ N քաղաքում մի աղջնակ շարունակում է հեծկլտալ սպիտակի փոխարեն նորաձև սև «iPhone» ստանալու համար, իսկ եվրոպական մի այլ քաղաքում խարտյաշ մի տղա նյարդային ցնցման է հասցնում «Adidas»–ի փոխարեն իրեն «Nike» բոթասներ նվիրած ծնողներին, այդ նույն ժամանակ հեռավոր Աֆրիկայում կեղտոտ ու բոբիկ մի երեխա չի կարողանում զսպել ուրախության արցունքները՝ տեսնելով... կոշիկ։

Վերջերս երրորդ աշխարհի աղքատ երկրների միլիոնավոր բնակիչներին օգնելու համար հիանալի մտահղացում է ծնվել։

Գյուտարար–նորարար Քենթոն Լին հրաշալի գիտի, որ այնտեղ, ուր «ծաղկում է» աղքատությունը, ծնողներն ուղղակի ի վիճակի չեն երեխաների համար կոշիկ գնել. այդ շքեղությունը չի համապատասխանում հրանց գրպանի պարունակությանը։ Երեխաներն աճում են ոչ թե օրերով, այլ ժամերով, կոշիկներն էլ շուտ փոքրանում են։

Ահա թե ինչու տղամարդը զարմանալի մի ոտնաման է ստեղծել. այն մեծանում է՝ երեխայի աճին զուգընթաց։

Քենթոնի հավաստմամբ՝ սանդալները հեշտորեն կարելի է ձևափոխել. դրանք կարող են մեծանալ միանգամից 5 համարով, որն էլ միջինում 5 տարի է կազմում։

«Աշխարհում ապրում է ավելի քան 300 մլն բոբիկ երեխա, անհաշիվ երեխաներ էլ հագնում են ոչ իրենց չափով կոշիկ»,–նշում է Քենթոնը։

Նոր ոտնամանների շնորհիվ բազմաթիվ կարիքավոր երեխաներ այլևս չեն վնասի բոբիկ ոտքերը, կխուսափեն խայթոցներից, քերծվածքներից, վարակներից, որոնցով տառապում են այդ տարածաշրջանի ապրողները։

Աղբյուրը՝ «ofigenno»

Այս խորագրի վերջին նյութերը