Հիմնադիր խորհրդարանը Դատապարտում է «Ազգային վերածնունդ» կուսակցության նկատմամբ իրականացված հալածանքները
Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը՝ Արցախում իրականացվող հալածանքների վերաբերյալ
Անցնող օրերի ընթացքում Արցախում պատգամավորական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակներում հալածանքներ են իրականացվել Ազգային վերածնունդ կուսակցության, նրա ներկայացուցիչների ու անդամների նկատմամբ:
Ազգային վերածնունդ կուսակցությունը ամբողջությամբ օրենքի շրջանակներում և համակարգի տրամաբանության ներքո մասնակցեց այդ ընտրական գործընթացներին որպես ընդդիմադիր ուժ և այդ համակարգի կողմից ենթարկվեց հալածանքների:
Ավելորդ չէ նշել, որ Արցախի իշխանությունները Երևանյան ռեժիմի ենթակա մասնաճյուղն են, և այս իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքների տրամաբանական շարունակությունն են:
Հունվարի 31-ին Բերձորում ԼՂՀ պետական կառույցների ձեռամբ Հայաստանյան ռեժիմի իրականացրած պետական ահաբեկչությանը և վանդալիզմին հաջորդած այս հալածանքներն ապացույցն են այն բանի, որ ռեժիմը պատրաստ է բռնություն կիրառել և հետապնդել նույնիսկ ամենաանմեղ ձևով իրեն մարտահրավեր նետող ցանկացած ուժի նկատմամբ:
Հիմնադիր խորհրդարանը դատապարտում է Ազգային վերածնունդ կուսակցության նկատմամբ իրականացված հալածանքները և Հայաստանում (Արցախը ներառյալ) գործող ազնիվ ուժերին ու անհատներին կոչ է անում ճիշտ գնահատել տիրող համակարգի ու ռեժիմի էությունը և համապատասխան հետևություններ անել այն հեռացնելու ուղիների գիտակցման վերաբերյալ:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն