Եգիպտոսում մահապատժի է ենթարկվել ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած անկարգությունների 11 մասնակից
Եգիպտոսի դատարանը որոշում է ընդունել 11 մարդու մահապատժի ենթարկել Պորտ–Սաիդում2012–ին կայացած ֆուտբոլային հանդիպմանն անկարգություններ կազմակերպելու համար։ Այս մասին գրում է «AFP»–ն։
2012–ի փետրվարին Պորտ–Սաիդում 74 մարդ էր զոհվել, մոտ հազարը՝ վնասվածքներ ստացել եգիպտական «Ալ–Մասրի» և «Ալ–Ահլի» ֆուտբոլային ակումբների հանդիպումից հետո երկրպագուների բախման հետևանքով։
2013–ի հունվարին եգիպտական դատարանը մահապատժի ենթարկեց այդ գործով 21 մեղավորի, ևս 24–ը դատապարտվեց ազատազրկման, որից 5–ը՝ ցմահ։ Հենց այդ ժամանակ 22 մարդ զոհվեց մահապատժի որոշման դեմ փողոց դուրս եկած ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով։ Իսկ նման երկրորդ ընդհարումից հետո դատարանը չեղարկեց մահապատժի իր վճիռը։
62 դատապարտյալների գործը դատախազությունը վերանայեց, որի արդյունքում էլ 11 մարդ մահապատժի ենթարկվեց։
Եգիպտոսում մահապատժի է ենթարկվել ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած անկարգությունների 11 մասնակից
Եգիպտոսի դատարանը որոշում է ընդունել 11 մարդու մահապատժի ենթարկել Պորտ–Սաիդում 2012–ին կայացած ֆուտբոլային հանդիպմանն անկարգություններ կազմակերպելու համար։ Այս մասին գրում է «AFP»–ն։

7or.am