Լրահոս

20.04.2015 08:11


Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

Սույն թվականի ապրիլի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.47-ին, Երևանից 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.130 և արևելյան երկայնության՝ 44.360:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում, Արմավիրի մարզի Մերձավան և Փարաքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը