Լրահոս

20.04.2015 09:07


Արգելափակումից դուրս են բերվել 17 ավտոմեքենա

Արգելափակումից դուրս են բերվել 17 ավտոմեքենա

Ապրիլի 19-ին՝ ժամը 19.32-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` ոսկու հանքի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 34 կմ-ից արգելափակումից դուրս են բերվել «Ֆորդ» մակնիշի 34 DP 796 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան:

***

Ապրիլի 19-ին՝ ժամը 09.00-ից, հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում իրականացրել են հերթապահություն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերվել 17 ավտոմեքենա (45 ուղևոր, որից 10–ը՝ կին, 5–ը՝ երեխա):

Այս խորագրի վերջին նյութերը