«Դժոխքի ձոր»–ից դեպի «Նարեի ջրվեժ» հատվածում կորել է քայլարշավորդներից մեկը
Ապրիլի 19-ին՝ ժամը 14.20-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Դժոխքի ձոր» կոչվող հատվածից դեպի «Նարեի ջրվեժ» տանող հատվածում ս.թ. ապրիլի 18-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, կորել է քայլարշավորդներից մեկը (Միխայիլ, Իտալիայի Հանրապետության քաղաքացի). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կապ է հաստատվել կորած քաղաքացու հետ, ով հայտնել է, որ մոլորվել է, բայց օգնության կարիք չունի:
Դեպքի վայր («Դժոխքի ձոր» կոչվող հատված) է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Կրկին կապ է հաստատվել մոլորված քաղաքացու հետ, ով հայտնել է, որ գտնվում է Տիգրանաշեն գյուղում: Տիգրանաշեն գյուղ է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները Տիգրանաշեն գյուղում հանդիպել են մոլորված քաղաքացուն՝ Միխայիլ Ստեֆանովին (ծնվ. 1980 թ.), ում Արարատի ոստ. բաժնի ՕԽ-ն տեղափոխել է Արարատ քաղաք, այնուհետև՝ քաղաք Երևան:
Դեպքի մասին տեղեկացվել են ԱԱԾ ՕՀ-ն, ՀՀ ՊՆ ԳՇ ՕՀ-ն և ՃԿԱԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն: