Լրահոս

19.04.2015 21:55


Սևանա լճում քամին նավակը քշել է

Սևանա լճում քամին նավակը քշել է

Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի կողմից քաղաքացիները մտել են Սևանա լիճը, քամին նավակը քշել է դեպի Գավառ քաղաքի ուղղությամբ (մոտ 2կմ). չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացիները գտնվում են Ծովազարդ գյուղին հարակից կղզյակի մոտակայքում:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել Ա. Բ.-ին (ծնվ. 1977թ.), Ա. Խ.-ին (ծնվ. 1949 թ.), Ռ. Մ.-ին (ծնվ. 1971թ.) և Կ. Մ.-ին (ծնվ. 1969 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը