Լրահոս

19.04.2015 12:52


Արգելափակվել է 45 ավտոմեքենա՝ 57 ուղևորով

Արգելափակվել է 45 ավտոմեքենա՝ 57 ուղևորով

Ապրիլի 19-ին, ժամը 09.00-ից մեկ մարտական հաշվարկ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում իրականացրել է հերթապահություն:
Ժամը 08.30-ի դրությամբ արգելափակումից դուրս են բերվել 45 ավտոմեքենա ( 57 ուղևոր):

***
Ապրիլի 18-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» եկեղեցու մոտակայքում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ Գ. Գ.) 34 MT 474 պետհամարանիշի ավտոմեքենան:

***
Ապրիլի 18-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի անտառում «ԶԻԼ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Կ. Խ.) 16 TT 138 պետհամարանիշի ավտոմեքենան:

***
Ապրիլի 18-ին, ժամը 15.47-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիայի «Տանասուլյան» կոչվող ճահիճի մոտակայքում «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները գետակից դուրս են բերել «Գրանդ Շիրոկե» (վարորդ Ս. Մ.) մակնիշի 58 MM 558 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը