Լրահոս

19.04.2015 00:29


Օդի ջերմաստիճանը 23-ին կնվազի 4-5աստիճանով

Օդի ջերմաստիճանը 23-ին կնվազի 4-5աստիճանով
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին օրվա երկրերդ կեսին, 21-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրևներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում՝

Ապրիլի 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին` օրվա երկրորդ կեսին, 20-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 21-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.00C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.60C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը