Աշխարհ

18.04.2015 14:57


Բունդեսթագը կոչ է անում Թուրքիային ճանաչել «կատարված փաստը»

Բունդեսթագը կոչ է անում Թուրքիային ճանաչել «կատարված փաստը»

Գերմանիայի Բունդեսթագը ապրիլի 24-ին բանաձև է քննարկելու, որով դատապարտվում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջումը, և կոչ է արվում Թուրքիային ճանաչել կատարված այդ փաստը։

«Ցեղասպանություն» բառը, սակայն, բանաձևում չի ընդգրկվել։

Ինչպես հաղորդում է «Die Presse»-ը, «ցեղասպանություն» եզրույթը բանաձևից հանվել է Թուրքիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար։

«Անկարային կոչ ենք անում վերջ տալ փաստերը ժխտելուն»,–նշված է բանաձևում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը