Տնտեսական

18.04.2015 14:41


Բնապահպան. «Այս որոշմամբ բացվեց որսորդների ճանապարհը»

Բնապահպան. «Այս որոշմամբ բացվեց որսորդների ճանապարհը»

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարությունը որոշել է մեկ գայլի մորթու դիմաց պետական բյուջեից վճարել 123,346 դրամ։ Նախկինում 100 հազար դրամ էր հատկացվում։

Այս որոշումը, սակայն, առաջացրել է բնապահպանների վրդովմունքը։

«Էկոլոգիական հասարակական դաշինք»–ի համակարգող Սիլվա Ադամյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ այդ որոշմամբ բացվեց որսորդների ճանապարհը։

–Նրանց շահագրգռեցին է՛լ ավելի մեծ թվով գայլեր սպանել,–ասել է նա:

Նշենք, որ Կառավարության նիստում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել էր՝ որսորդների դժգոհությունն է առաջացրել հանգամանքը, որ «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններից հետո իրենք մեկ գայլի մորթու դիմաց վճարում են ոչ թե 100 հազար, այլ 75 հազար դրամ։ Կառավարության այս որոշումից հետո կրկին 100 հազար դրամ կստանան:

2015թ. որսած գայլերի դիմաց պարգևավճարների ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 24669.2 հազ.դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը