Տնտեսական

18.04.2015 14:03


ՀԷՑ-ին տուգանեցին 20 միլիոն դրամով

ՀԷՑ-ին տուգանեցին 20 միլիոն դրամով

Հատուկ հաշիվներին գումար փոխանցելու փոխարեն ՀԷՑ-ը սպառողներից հավաքագրված գումարները վճարել է բանկային իր այլ՝ «ազատ» հաշիվներին։ Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցերին» (ՀԷՑ) հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանեց 20 միլիոն դրամով: Նիստը տեւեց ընդամենը հինգ րոպե. ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը չէր ներկայացել: Այս մասին գրում է «aravot.am»–ը։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչու Բիբինը ներկա չէ, սակայն ՀԷՑ-ի ներկայացուցիչը պատասխան չուներ, տեղյակ չէր: Իսկ ընկերությունը տուգանվեց, քանի որ, ինչպես ներկայացվեց նիստի ժամանակ, ՀԷՑ-ը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել ընկերության հատուկ հաշիվներին. ՀԷՑ-ն այս հատուկ հաշիվները շրջանցելով՝ գումարները մուտքագրել է բանկային իր այլ հաշիվներին, որտեղից հանգիստ կարող է ցանկացած գումար հանել: Հատուկ հաշիվներից արգելված է գումարներ հանել, մինչև ընկերությունը հարյուր տոկոսով չվճարի արտադրող կայաններից ստացած էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը:

Մանրամասները՝ «aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը