Լրահոս

18.04.2015 12:22

Ռուսաստանը 3–5 մլրդ եվրո կհատկացնի Հունաստանին

Ռուսաստանը 3–5 մլրդ եվրո կհատկացնի Հունաստանին

Ապրիլի 21-ին Հունաստանը նախատեսում է ՌԴ-ի հետ պայմանագիր ստորագրել, որի համաձայն՝ Ռուսաստանը 3-5 մլրդ եվրո կտրամադրի Հունաստանին՝ որպես կանխավճար Հունաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի հատվածի կառուցման համար:

Ինչպես տեղեկացնում է «Spiegel Online»-ը, գործարքը կօգնի Հունաստանին հաղթահարել այն ծանր տնտեսական իրավիճակը, որը ստեղծվել է եվրոպական վարկատուների հետ պետական պարտքի վերակառուցման հարցի վերաբերյալ բանակցությունների երկարաձգման պատճառով:

«Գազատարի կառուցման գործընթացում համագործակցության մասին հուշագիրը նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում: Դա մեծ իրադարձություն է ոչ միայն ռուս-հունական կապերի ամրապնդման, այլ նաև Եվրոպայի մեր տարածաշրջանի համար», - Ռուսաստան Հունաստանի կառավարական պատվիրակության այցի ժամանակ հայտարարել է Հունաստանի արդյունաբերական բարեփոխումների, շրջակա միջավայրի պահպանության և էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը:

Հիշեցնենք՝ 2014թ. դեկտեմբերի 1-ին ռուսական «Գազպրոմի» և թուրքական «Բոթաս» ընկերությունների միջև ստորագրվել է հուշագիր՝ Սև ծովի հատակով Ռուսաստանից դեպի Թուրքիա գազատարի կառուցման վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։