Լրահոս

18.04.2015 11:28


Զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի դեպքով հարուցվել է քր.գործ (տեսանյութ)

Զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի դեպքով հարուցվել է քր.գործ (տեսանյութ)

ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

2015 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրի վրա` Սպիտակի առաջին ոլորանում, շրջադարձ կատարելիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել զառիթափ:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

Լուսանկարը՝ Ալեն Գրիգորյանի

Այս խորագրի վերջին նյութերը