Լրահոս

18.04.2015 11:06


Դորտմունդի «Բորուսիա»–ն իր դաշտում կընդունի «Պադերբորն»–ին

Դորտմունդի «Բորուսիա»–ն իր դաշտում կընդունի «Պադերբորն»–ին

Այսօր Դորտմունդի «Սիգնալ Իդունա Փարք» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիայի առաջնության 29-րդ մրցափուլի «Բորուսիա»–«Պադերբորն» հանդիպումը։

Այս պահին մրցաշարային աղյուսակում «Բորուսիա»–ն 33 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ «Պադերբորն»–ը՝ 27 միավորով 16-րդ տեղը։

Հաղթանակի դեպքում դորտմունդցիները կտեղաշարժվեն 8-րդ տեղ։

Գերմանիայի ընթացիկ առաջնության 12-րդ մրցափուլում թիմերը խաղացել էին «Պադերբորն»–ի դաշտում։ Այն ժամանակ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2։

Հարցականի տակ է «Բորուսիա»–ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մասնակցությունը՝ ոտքի թեթև վնասվածքի պատճառով։ Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը 17 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում՝ խփելով 7 գնդակ և կատարելով 5 արդյունավետ փոխանցում։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 17:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը