Աշխարհ

18.04.2015 16:59


Ֆրանսիայում ավելի քան մեկ մլն մեղու խեղդվել է սեփական մեղրում

Ֆրանսիայում ավելի քան մեկ մլն մեղու խեղդվել է սեփական մեղրում

Ֆրանսիայի հարավում՝ Սոսնակ համայնքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մոտ մեկ մլն մեղու է սատկել։ Բեռնատարը, որը տեղափոխում էր միջատների փեթակները, բախվել է այլ մեքենայի, ինչի հետևանքով մեղրատու միջատների մեծ մասը սատկել է՝ վերածվելով «քաղցր խյուսի»։ Վարորդները թեթև վնասվածքներ են ստացել։

«The Local»–ի փոխանցմամբ՝ 72 փեթակից յուրաքանչյուրում 20 հազ մեղու կար, ինչպես նաև մեծ քանակությամբ նեկտար, որի հետ գրեթե ձուլվել են միջատները։

Վարորդներին օգնություն ցույց տվող փրկարարները բավական դաժան պայմաններում են աշխատել. փրկված մեղուները խայթում էին՝ ում պատահի։ Մի քանի հազ մեղու էլ շտապել է արագ հեռանալ։

Փեթակների սեփականատերն իր վնասը 7 հազ եվրո է գնահատել՝ չհաշված ֆուրգոնին հասցված վնասը և կորցրած հնարավոր եկամուտը մեղրից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը