Աշխարհ

18.04.2015 09:33


Պուտինը զարմացրել է Օբամային

Պուտինը զարմացրել է Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ վաղուց էր սպասում ՌԴ–ի կողմից Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերականգնումը, որը դադարեցվել էր մի քանի տարի առաջ։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Մաթթեո Ռենցիի հետ հանդիպումից հետո Օբաման նաև նկատել է, որ ԻԻՀ–ին նման պաշտպանական համակարգերի վաճառքը չի արգելվում ՄԱԿ ԱԽ–ի կողմից։

«Այդ համակարգերի վաճառքը պետք է կասեցվեր 2009–ին։ Այդ ժամանակ ես հանդիպեցի դեռևս վարչապետ Պուտինին, և Ռուսաստանը մեր խնդրանքով դադարեցրեց այդ մատակարարումներն Իրանին։ Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, որ ՌԴ–ն այդքան երկար ժամանակ չի վերականգնել վաճառքը՝ ելնելով այն բանից, որ դա չի արգելվում ՄԱԿ–ի կողմից, ինչպես նաև հաշվի չի առել վերջին ժամանակներս ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացումը»։

Հիշեցնենք՝ ապրիլի 13–ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հրամանագիր ստորագրեց, որը թույլատրում է Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը