Աշխարհ

18.04.2015 00:07


Ելիսեյան պալատում հաստատել են ապրիլի 24–ին Երևանում Պուտինի և Օլանդի հանդիպման մասին լուրը

Ելիսեյան պալատում հաստատել են ապրիլի 24–ին Երևանում Պուտինի և Օլանդի հանդիպման մասին լուրը

Ելիսեյան պալատում հաստատել են այն տեղեկությունը, որ ապրիլի 24–ին Երևանում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը։ Ինչպես հայտնում է «ТАСС»–ը, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Ուկրաինայում իրավիճակը և բազմաթիվ այլ հարցեր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ Պուտինն ու Օլանդը կարող են հանդիպել Երևանում ապրիլի 23-24–ին կայանալիք միջոցառումների շրջանակներում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը