Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔԾ
Քաղաքացի Արմեն Շ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետությունում քննությամբ չպարզված անձից առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել խոշոր չափի հաշիշ տեսակի թմրամիջոց, ինչպես նաև գազային ատրճանակ՝ 10 փամփուշտով, և 12մմ տրամաչափի որսորդական հրացանի 20 փամփուշտ, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործին է միացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված՝ ՌԴ Մոսկվա քաղաքից ձեռք բերված առանձնապեսխոշոր չափերի մեթադոն տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուդեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քրեական գործով Արմեն Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔԾ
Քաղաքացի Արմեն Շ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետությունում քննությամբ չպարզված անձից առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել խոշոր չափի հաշիշ տեսակի թմրամիջոց, ինչպես նաև գազային ատրճանակ՝ 10 փամփուշտով, և 12մմ տրամաչափի որսորդական հրացանի 20 փամփուշտ, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործին է միացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված՝ ՌԴ Մոսկվա քաղաքից ձեռք բերված առանձնապեսխոշոր չափերի մեթադոն տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուդեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քրեական գործով Արմեն Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն