Աշխարհ

17.04.2015 21:56


Հարբած պետերբուրգցին դեզոդորանտը գրպանում քնել է Անմար կրակի մոտ

Հարբած պետերբուրգցին դեզոդորանտը գրպանում քնել է Անմար կրակի մոտ

Սանկտ–Պետերբուրգում մի երիտասարդ մարմնի 85%–ի այրվածք է ստացել այն բանից հետո, երբ պայթել է նրա գրպանում գտնվող դեզոդորանտի տարրան։

Ինչպես հայտնում է «Газета.Ru»–ն, գտնվելով ալհոկոլի ազդեցության տակ՝ 19-ամյա քաղաքացին ցանկացել է տաքանալ Անմար կրակի մոտ և այնտեղ քնել է։ Որոշ ժամանակ անց նրա գրպանում գտնող դեզոդորանտը տաքությունից պայթել է։ Այրվել է հագուստը, որը հանգցրել են դեպքի ականատեսները ու շտապ օգնություն կանչել։ Ծանր վիճակում տուժածին տեղափոխել են հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը