Լրահոս

17.04.2015 15:30


Հայտնաբերվել է Վանաձորի 74-ամյա բնակչի դին

Հայտնաբերվել է Վանաձորի 74-ամյա բնակչի դին

2015թ. փետրվարի 2-ից անհետ կորած Վանաձորի բնակիչ Զ.Շուշանյանի դին հայտնաբերվել է հանդամասում։

Քաղաքացի Հ.Մուսայելյանը 2015թ. փետրվարի 3-ին ոստիկանության բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ իր աները՝ 74-ամյա Զ.Շուշանյանը, փետրվարի 2-ի առավոտյան եղինջ քաղելու նպատակով տնից դուրս է եկել ու չի վերադարձել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2015թ. ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Զ.Շուշանյանի դին «Դագատեղ» կոչվող հանդամասում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ պարզելու Զ.Շուշանյանի մահվան հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը