ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Կ.Սահակյանը, 2015 թվականի մարտի 13-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ձկների զանգվածային ոչնչացման եղանակի՝ էլեկտրական փոխարկիչի, մարտկոցի և ցանցի օգտագործմամբ, Լոռու մարզի Ագարակ գյուղի վարչական տարածքով հոսող Ձորագետ գետից ապօրինի արդյունահանել է «Կարմրախայտ » և «Կարաս » տեսակի ձկներ` պետությանը պատճառելով զգալի վնաս։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015 թվականի ապրիլի 06-ին Կ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի ապրիլի 15-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձկների ապօրինի արդյունահանում՝ զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ