Աշխարհ

17.04.2015 13:50


Կրեմլում չեն բացառում Պուտինի և Օլանդի շփումը Երևանում

Կրեմլում չեն բացառում Պուտինի և Օլանդի շփումը Երևանում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը կարող են հանդիպել Երևանում ապրիլի 23-24–ին կայանալիք միջոցառումների շրջանակներում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Ինչպես գրում է «ТАСС»–ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Որքան մենք հասկանում ենք, Պուտինի և Օլանդի գտնվելը Երևանում համընկնում է. նրանք միաժամանակ են այնտեղ լինելու։ Այդ պատճառով բացառել նրանց շփումն այն ծրագրերի շրջանակներում, որոնք այնտեղ նախատեսել է հայկական կողմը, չի կարելի»,–հավելել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը