Լրահոս

17.04.2015 17:32


Երևանում վրաերթի են ենթարկվել 17-ամյա երիտասարդ և 55-ամյա կին

Երևանում վրաերթի են ենթարկվել 17-ամյա երիտասարդ և 55-ամյա կին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 16-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողատայի թիվ 79 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը