Հայր ու աղջիկ Գինեսի գիրքն են անցել՝ իբրև ամենամեծ լեզուների տերեր (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկյան Սիրակուզա քաղաքի 47–ամյա բնակիչ Բրայան Շլենքերի լեզվի լայնությունը 8,6 սմ է, որը համաշխարհային նոր ռեկորդ է։ Ամերիկացու դուստրը՝ 14-ամյա Էմիլին, նույնպես ռեկորդակիր է այդ արտասովոր «անվանակարգում»։ Իրենց յուրահատկության մասին հայր ու աղջիկ պատահաբար են իմացել։
«Ես օգնում էի Էմիլիին՝ կատարելու տնային աշխատանքները։ Մենք գրադարանում էինք և թերթում էինք Գինեսի գիրքը։Հանկարծ մի հոդված աչքովս ընկաց, որտեղ նշվում էր, որ ոմն ավստրալացի 7,9 սմ լայնությամբ լեզու ունի։ Տուն վերադառնալու ճանապարհին ես մտածում էի, որ իմ լեզուն էլ բավական լայն է։ Չափելով՝ այն՝ ես զանգահարեցի գրքի խմբագրություն»,–պատմել է երեք երեխայի հայրը:
Այնուհետև նա չափել է դստեր լեզուն և զարմանքով նկատել, որ աղջիկն էլ հավասարը չունի կանանց շրջանում իր 7,3 սմ լայնությամբ լեզվով։
Շլենքերը պատմել է, որ հաճախ է զվարճացնում մարդկանց իր լեզվով։ Սուպերմարկետի այցելուները, որտեղ հաճախ են լինում ռեկորդակիրները, կարծում են՝ նրանց լեզուներն արհեստական են։
Հայր ու աղջիկ Գինեսի գիրքն են անցել՝ իբրև ամենամեծ լեզուների տերեր (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկյան Սիրակուզա քաղաքի 47–ամյա բնակիչ Բրայան Շլենքերի լեզվի լայնությունը 8,6 սմ է, որը համաշխարհային նոր ռեկորդ է։ Ամերիկացու դուստրը՝ 14-ամյա Էմիլին, նույնպես ռեկորդակիր է այդ արտասովոր «անվանակարգում»։ Իրենց յուրահատկության մասին հայր ու աղջիկ պատահաբար են իմացել։
«Ես օգնում էի Էմիլիին՝ կատարելու տնային աշխատանքները։ Մենք գրադարանում էինք և թերթում էինք Գինեսի գիրքը։ Հանկարծ մի հոդված աչքովս ընկաց, որտեղ նշվում էր, որ ոմն ավստրալացի 7,9 սմ լայնությամբ լեզու ունի։ Տուն վերադառնալու ճանապարհին ես մտածում էի, որ իմ լեզուն էլ բավական լայն է։ Չափելով՝ այն՝ ես զանգահարեցի գրքի խմբագրություն»,–պատմել է երեք երեխայի հայրը:

7or.am