Կարծիք

17.04.2015 11:28


Մահչուփյանի արյունն ավելի ուժեղ գտնվեց, քան անձնական շահը

Մահչուփյանի արյունն ավելի ուժեղ գտնվեց, քան անձնական շահը

Մահչուփյանի արյունն ավելի ուժեղ գտնվեց, քան անձնական շահը: Միշտ այդ մարդու նկատմամբ վատ եմ տրամադրված եղել իր թուրքամետ հայացքների և պահվածքի համար: Նա, լինելով հայ, պաշտոն էր ստացել Էրդողանի կողմից, որովհետև իդեալական կերպար էր աշխարհի աչքերին թոզ փչելու համար՝ իբր, տեսեք, մենք այնքան հանդուրժող և ժողովրդավարական արժեքների կրող ենք, որ հայը բարձր պաշտոն է ստացել: Մահչուփյանի քստմնելի պահվածքը մի անգամ չէ, որ հայության զայրույթն է առաջացրել, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրեն ավելի շատ օսմանցի, քան հայ համարելու մասին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց անգամ Մահչուփյանի նման շուռ տված հայի մոտ անսպասելի արյունը խոսեց. ազգային արժանապատվությունն ավելի վեր դասեց, քան ողջ կյանքում իրեն առաջնորդած մորթապաշտությունը: Անհնար է նրան կեղծավորության կամ կեղտոտ խաղի մեջ մեղադրել, որովհետև Հայերի ցեղասպանություն տերմինը օգտագործելով՝ այդ մարդը ոչ միայն պաշտոնը կարող էր կորցնել, այլ անգամ ազատությունը և կյանքը: Անկեղծ, հակասական զգացումներ ունեմ Մահչուփյանի հանդեպ:

Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը