Քաղաքական

17.04.2015 11:22


«Հիմնադիր խորհրդարանն» այսօր հանրահավաք կանցկացնի

«Հիմնադիր խորհրդարանն» այսօր հանրահավաք կանցկացնի

Այսօր՝ ժամը 18:30-ին, «Հիմնադիր խորհրդարանը» հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում։ Հանրահավաքին հաջորդելու է երթը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ից անազատության մեջ են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարան»–ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, ՀԽ պատգամավոր, ազատամարտիկ Պավել Մանուկյանը և ՀԽ քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը: Վերջինը երեկ հացադուլ է հայտարարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը